Բնակարան` զոհված փոխգնդապետի ընտանիքին
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/qaxaqapetaran3.jpg)
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: