«Մեկ տարի հետո դա չի լինի». Սեյրան Օհանյանը՝ զինվորների ծառայության ժամկետը լրանալուց հետո ավելի ծառայելու մասին

«Եթե ծառայության ժամկետը լրանում է, մեկ ամսից ավելի զինվորը չի կարող ծառայել: Դա կապված է երկրի մարտունակության ապահովման հետ: Չէ՞ որ չենք կարող՝ ով ինչ կրթություն ունի հաշվառել՝ երբ են զորակոչվել ու ինչպիսի համապատասխան պաշտոններում են լինելու, որոնք մարտունակ վիճակում են գտնվելու, դրա համար նոր զորակոչ ենք անում, որպեսզի նոր զորակոչի ընթացքում տվյալ պաշտոնները համալրվեն: Հետևաբար, նոր զորակոչի մեկամսյա համալրման ժամանակահատվածում, երբ լինում է նաև զորացրում, նման դեպքեր երբեմն լինում են»,- այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են որոշ դեպքերում զինծառայողներն ավելի ծառայում, եթե որևէ խախտում չեն արել: Նախարարը նաև հավելեց. «Մեկ տարի հետո դա չի լինի, որովհետև կհասնենք զորակոչի ժամկետների լիարժեք հստակեցմանը»:

Նախարարը նշեց, որ բավականին լուրջ աշխատանք են կատարել բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ և հատկապես ԶՈՒ-ի՝ քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու համար. «ԶՈՒ-ն այսօր գտնվում է քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության ներքո: Լինում ենք դեպքեր, որոնք բանակի հեղինակությանն են կպնում, կամ համապատասխան գաղտնիություն են պարունակում իրենց մեջ, որոնք փորձում ենք մեր Հասարակության և տեղեկատվության կապերի վարչության ու համապատասխան մարմինների հետ կանոնակարգել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կառույց պետք է վերահսկվի: ԶՈՒ դաստիարակության ամենակարևոր մեթոդներից մեկն է քննադատությունն ու ինքնաքննադատությունը, բայց այդ ամենը պետք է լինի համապատասխան նորմերի շրջանակներում: Մենք քննադատությանը նորմալ ենք վերաբերվում՝ ինչի՞ց ընտրել լավագույնը, եթե չկա երկրորդ կարծիք: Երկրորդ կարծիք պետք է լինի, բայց դրա մեջ պետք է տեսնենք մի քանի նորմեր, բանակի առջև դրված խնդիրներ, գաղտնիության մակարդակ ու բարոյական նորմեր»:

 

Տեսանյութեր

Լրահոս