Բաժիններ՝

Գերմանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

Բավարիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ նախնական տվյալներով հասնելով 8-ի, հայտնում է գերմանական BILD թերթը:
Այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ հաղորդվում էր երկաթուղային աղետի 4 զոհի մասին:

Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժել է 90 մարդ, որից 10-ի վիճակը ծանր է: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածների թիվը կարող է հասնել մինչև 150 մարդու:

Ոստիկանությունում հայտարարել են, որ աղետի վայրում աշխատանքները կշարունակվեն ևս մի քանի ժամ, իսկ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հիշեցնենք, որ բախումը տեղի է ունեցել զբոսաշրջային Բալ Այբլինգ քաղաքի մերձակայքում՝ Մյունխենից 60 կմ հարավ-արևելք: Գնացքներից մեկը հարվածի հետևանքով դուրս է եկել ռելսերից, մի քանի վագոն շրջվել է:

https://www.youtube.com/watch?v=chXn5plxVKw

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս