Նախագահական արշավ առանց ֆավորիտների. ԱՄՆ-ում մեկնարկել են առաջին փրայմերիզները
ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահական ընտրությունների հերթական փուլը: Նյու Հեմփշիրում այսօր կանցկացվեն առաջին փրայմերիզները: Ընտրարշավի այդ փուլին թեկնածուները մոտեցել են Այովայի քվեարկությունը հաղթահարած: Այս երկու նահանգները որոշիչ են ողջ ընտրարշավի համար: Պրակտիկան ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահ է դառնում նա, ով հաղթում է Այովայում, գրում է LifeNews-ը:
Դե-ֆակտո, Այովայում հանրապետականներից հաղթել էր Տեխասից սենատոր Թեդ Կրուզը ձայների 27,7%-ով: Սակայն մնացած թեկնածուների ձայների տարբերությունը այնքան քիչ է, որ դժվար է Կրուզին անվանել ֆավորիտ:
Նրա հետևից գնում է հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն ունի նրանից ընդամենը մի քանի տոկոս պակաս ձայն, նրան հաջորդում է Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, ապա Ջեբ Բուշը:
Դեմոկրատների ճամբարում ձայները բաշխվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ու Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի միջև: