Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան պայմանավորվել են «ճնշել» Փխենյանին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ուժերով հասնել Հյուսիսային Կորեայի վրա կոշտ միջոցառումների՝ ի պատասխան վերջերս արձակված հյուսիսակորեական հրթիռի, հայտնել են ճապոնական ու հարավկորեական ԶԼՄ-ները:

Այսպես, փետրվարի 9-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ու Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն առանձին խոսել են միմյանց, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են համագործակցել միմյանց հետ, որպեսզի Փխենյանի դեմ ընդունվեն պատժամիջոցներ:

Օբաման ու Աբեն հերթով զանգել են Պակ Կին Հեին, որպեսզի քննարկեն Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը: Երեք ղեկավարներն էլ պայմանավորվել են, որ բացի ՄԱԿ-ի պատժամիջոցներից, հարկավոր կլինեն հավելյալ պատժամիջոցներ ու կոշտ միջոցառումներ՝ Հյուսիսային Կորեային ճնշելու համար:

Ճապոնիայի վարչապետը աջակցել է գաղափարին՝ Հարավային Կորեայում տեղակայել Terminal High Altitude Area Defense System նորագույն համակարգեր, որը նախատեսված է միջին հեռահարության հրթիռների ճանկման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս