Բաժիններ՝

Մերկելը զայրացել է Եվրոպան չբեր կնոջ հետ համեմատած Հռոմի պապի խոսքերից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է անպտուղ կնոջ հետ, հայտնել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

«Նա այնքան զայրացած էր այն պատճառով, որ ես Եվրոպան համեմատել էի անպտուղ կնոջ հետ, որն ունակ չէ երեխա լույս աշխարհ բերել»,- Corriere della Sera-ի հետ զրույցում պատմել է Հռոմի պապը:

«Նա հարցրեց ինձ, թե արդյոք ես իրականում մտածում եմ, թե Եվրոպան այլևս չի կարող երեխա ունենալ: Ես ասացի նրան, որ Եվրոպան կարող է, քանի որ ունի ամուր ու խորը արմատներ»,- նշել է Ֆրանցիսկոսը:

Միաժամանակ, նա հավելել է, որ «ամենամութ ժամանակներում Եվրոպան միշտ ապացուցել է, որ ունի անսպասելի ռեսուրսներ»:

2014թ. նոյեմբերին Եվրոպական խորհրդարանում Հռոմի պապը ասել էր, թե «հյուծված» Եվրոպան ավելի շատ է հիշեցնում իրեն «տատիկի», որը զրկված է պտղաբերությունից ու զգայականությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս