Հայաստանում, Ուզբեկստանում ու Ղրղըզստանում կանցկացվեն Ռուսաստանի օրեր
ԱՊՀ-ի կազմավորման 25-ամյակի շրջանակում Հայաստանում, Ուզբեկստանում ու Ղրղըզստանում կանցկացվեն Ռուսաստանի օրեր, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի փոխնախարար Ալլա Մանիլովային:
«Առաջնային է 2016 թվականին ԱՊՀ-ի 25-ամյակը: Համագործակցության բոլոր երկրներում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հոբելյանին, ու մենք մտադիր ենք անցկացնել տարբեր ձևաչափերով միջոցառումներ»,- հայտարարել է Մանիլովան:
Նա նաև նշել է, որ Հայաստանում, Տաջիկստանում ու Ղրղըզստանում կանցկացվեն նաև ռուսական կինոյի օրեր: