Բաժիններ՝

Թուրքիայի ափերի մոտ 22 փախստական է խեղդվել

Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափամերձ հատվածում, Հունաստան ուղևորվող նավակ է շրջվել, որը տեղափոխում էր փախստականների, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի առափնյա ոստիկանությանը:

Նավակի խորտակման հետևանքով մահացել է 22 մարդ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ փետրվարի 5-ին թուրք-սիրիական սահմանի մոտ է հավաքվել մոտ 15 հազար մարդ:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ապաստանել սիրիացի փաստականներին, սակայն երկրի՝ նրանց տեղակայելու հնարավորությունները գնալով նվազում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս