Մոսուլում ԴԱԻՇ-ի զինյալները 300 մարդու են մահապատժի ենթարկել
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հաշվեհարդար են տեսել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի 300 բնակիչների հետ, հայտնում է իրաքյան Almada Press գործակալությունը՝ հղում կատարելով աշխարհազորայիններին:
«ԴԱԻՇ-ի ահաբեկիչները նոր հաշվահարդար են տեսել Մոսուլի բնակիչների նկատմամբ՝ մահապատժի ենթարկելով 300 մարդու»,- պորտալին հայտնել է աշխարհազորայիններից Մահմուդ աս-Սուրջին:
Նա նաև նշել է, որ սպանվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, զինծառայողներ ու քաղաքացիական ակտիվիստներ:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը մնում է Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալների գլխավոր կենտրոնատեղիներից մեկը:
Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ-Օբեյդին հունվարին խոստացել է, որ քաղաքի համար պայքարը 2016-ին վճռորոշ է դառնալու ահաբեկիչների դեմ պայքարում: