Բաժիններ՝

«Գապրոմի» հետ բանակցություններում քաղաքական ենթատեքստ չկա. Կախա Կալաձե

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շինծու է համարում այն աղմուկը, որն առաջացել է «Գազպրոմի» հետ բանակցությունների շուրջ, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Հիշեցնենք, որ Կալաձեի ու «Գազպրոմի» ներկայացուցիչների շուրջ բանակցությունները մեծ աժիոտաժ են առաջացրել Վրաստանում: Մասնավորապես, խիստ քննադատությամբ է հանդես եկել Վրաստանի ընդդիմությունը՝ պնդելով, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները երկիրը կզրկեն էներգետիկ անկախությունից:

«Այն ծավալներում, որոնց շուրջ մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, քաղաքական ենթատեքստ չկա: Մենք ամեն տարի որոշակի հարաբերություններ ունենք ինչպես «Գազպրոմի», այնպես էլ էլեկտրաէներգիայի գնման հարցի շուրջ: Մենք բավականին լավ, բարեկամական հարաբերություններ ունենք այդ ուղղությամբ: Դրանք այն հարաբերությունները չեն, որոնք ինձ նախորդած նախարարները կառուցել են՝ չնայած որոշակի դժվարություններին»,- հայտարարել է Կալաձեն լրագրողներին:

Նախարարն իր անձնական պարտքն է համարում, ինչպես նաև նախարարության յուրաքանչյուր աշխատակցինը, ապահովել հասարակության էլեկտրաէներգիայի ու բնական գազի պահանջարկը:

«Ու ես իսկապես չեմ պատրաստվում այսօր, ելնելով իմ այսօրվա դիրքորոշումից, խզել այդ հարաբերությունները ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հաշվին: Հակառակը, ես այդ ոլորտի ղեկավարն եմ ու պատասխանատու եմ յուրաքանչյուր իրադարձության ու էներգետիկ ոլորտի գործընթացների համար»,- հայտարարել է Կալաձեն:

Նրա խոսքով՝ ՀԿ-ների ու փորձագետների բոլոր խոսքերին տրվել է սպառիչ պատասխան ու ափսոսանք է հայտնել, որ «ինչ-որ մեկը դեռ խոսում է անպատասխան հարցերի մասին»
«Դա հստակ մատնանշում է, որ դա նպատակաուղղված կանխակալ թեմա է: Ոչ ոքի չի հետաքրքրում իրական թեման, իրական վիճակը, չի հետաքրքրում, որ մենք ապահովել ենք բնակչության էլեկտրաէներգիայի ու գազի պահանջարկը»,- եզրակացրել է Կալաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս