Շվեդիայի արտաքին գործերի նախարարը գալու է Հայաստան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 8-9-ը Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: