Զինյալները մեծ կորուստներ են կրում Սիրիայի Հալեպ նահանգում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը առաջ են շարժվում Հալեպ նահանգի հյուսիսով, տեղեկացնում է LifeNews-ը: Սիրիական բանակի զինյալներին արդեն հաջողվել է ազատել Ռետյան քաղաքը:
Հալեպի հյուսիսում օպերացիան սկսելուց ի վեր զինյալները մեծ կորուստներ են կրում: Ամեն օր նրանք կորցնում են տասնյակ զինյալների: Այն պահից ի վեր, ինչ Սիրիայի կառավարական զորքերն սկսել են տեղաշարժն այդ ուղղությամբ, սպանվել է մոտ 900 զինյալ:
Չնայած այն բանին, որ այդ տարածքը պահելու համար պայքարում են Պակիստանից ու Աֆղանստանից ժամանած փորձառու զինյալներ, գիտակցելով, որ այլևս չեն կարող դիմադրել, վերջիններս նահանջում են:
Ռետյանում գտնվել է մոտ 300 ահաբեկիչ, որոնցից գրեթե 170-ը ոչնչացվել է, մյուսները հեռացել են Իդլիբ նահանգ:
https://www.youtube.com/watch?v=fYlSyvlbNDA