Թուրքիան աջակցում է Սիրիա ներխուժմանը. Bloomberg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չպետք է թույլ տա Սիրիայում այն իրավիճակի կրկնությունը, երբ 2003-ին միջազգային կոալիցիայի ուժերը ներխուժեցին Իրաք, հայտնում է Bloomberg-ը:
«Մենք չենք ցանկանում Սիրիայում կատարել նույն սխալը, ինչ Իրաքում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը սխալ է անվանել Թուրքիայի տարածքում 2003թ. ամերիկյան զորքերի տեղակայումից հրաժարվելը:
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հետ կապված իրավիճակում դա չի կարող կրկնվել: «Կարևոր է հորիզոնը տեսնելը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, չի կարող երկար շարունակվել: Որոշակի պահի իրավիճակը պետք է փոխվի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Սիրիայում իրավիճակի ցանկացած զարգացման: