Իրանը վաճառել է նավթի իր առաջին խմբաքանակը Եվրոպային
Շվեյցարական Glencore հումքային թրեյդերը դարձել է առաջին արևմտյան ընկերությունը, որը սկսել է իրանական նավթի բեռնումը ծովով Եվրոպա տեղափոխելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:
Լցանավը, որը վարձակալվել է Glencore AG-ի կողմից, բեռնել է 80 հազար տոննա նավթ Պարսից ծովի տերմինալից:
Նշվում է, որ Իրանը պլանավորում է Եվրոպային վաճառել օրական մինչև 300 հազար նավթ: