Բաժիններ՝

Ռուսաստանը խափանել է Սիրիայի հարցով բանակցությունները. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խափանել են Ժնևում խաղաղ բանակցությունները, գրում է The Financial Times-ը:

Նա ընդգծել է, որ Սիրիայում կրակի անհապաղ դադարեցումը հարկավոր է այդ երկրում խաղաղության հաստատման դիվանագիտական փխրուն գործընթացի պահպանման համար:

Պան Գի Մունն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ասադի ռեժիմը չեն հետևում ՄԱԿ-ի թիվ 2254 բանաձևին, որը ընդունվել էր 2015թ. դեկտեմբերին: Տվյալ բանաձևը կոչ է անում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու առաջարկում է քայլեր ձեռնարկել Սիրիայի ողջ տարածքում կրակի դադարեցման համար:

«Երկնքից շարունակվող հարձակումները, ներառյալ ահաբեկիչների դեմ գործողությունները, միևնույն ժամանակ, հանգեցրել են զոհերի քաղաքացիական անձանց շրջանում, քաղաքացիական օբյեկտների ավերածությունների»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ կարևոր խնդիրների փոխարեն բանակցությունների ժամանակ սկսել են զբաղվել մանր արարողակարգային հարցերով, ինչպիսիք են ում հրավիրել ու ում՝ ոչ, որոնք հարց էր բարձրացնում Սիրիայի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս