Բաժիններ՝

Ամենաթանկ 10 երաժիշտները

Երաժշտությունը մի լեզու է, որը չունի խոչընդոտներ: Երաժշտությունը հանգստացնում է, դրական տրամադրություն հաղորոդում և տեղեկություն է փոխանցում: Այն նաև մարդկանց հնագույն կիրքն է համարվում:

Երաժշտությունը կյանքի անփոխարինելի գործոնն է: Երբ մարդիկ սովորեցին, թե ինչպես է պետք ստեղծել երաժշտություն և այն մատուցել: Այսպիսով առաջացավ երաժշտության «արդյունաբերությունը»: Վերջինս մարդկային զգացմունքներն արտահայտում է մեղեդիի միջոցով:

Ներկայացնում ենք ամենաթանկ երաժիշտների տասնյակը:

1. The Rolling Stones (Ռոլինգ Սթոունզ) – 7 մլն դոլար

The Rolling Stones (Ռոլինգ Սթոունզ) բրիտանական ռոք-խումբը հիմնվել է 1962 թվականի հուլիսի 12-ին Լոնդոնում: 50 տարի տարբեր սերունդների ներկայացուցիչներ շարունակում են սիրել «աշխարհի մեծագույն ռոքնռոլ խումբը», իսկ տարիքը նրանց համար պարզապես թվանշան է: Զարմանալի չէ, որ մեկ համերգայի երեկոյից նրնաք մեծ գումարներ են աշխատում: 1_640x427

2. Սելին Դիոն – 6.5 մլն դոլար

Սելին Դիոնը կանադացի երգչուհի է: Նրան մեծ հաջողություն է բերում «My Heart Will Go On» բալլադը, որի հեղինակներն էին Ջեյմս Հորներն ու Ուիլ Ջենինգսը, իսկ պրոդյուսերները՝ Հորներն ու Ուոլտեր Աֆանասևը: «Տիտանիկ» ֆիլմի համար որպես սիրային թեմա ծառայելով՝ երգը գլխավորեց աշխարհի բոլոր աղյուսակները՝ դառնալով ամենաճանաչվածն աշխարհում, ստանալով «Օսկար» և «Ոսկե գլոբուս»՝ որպես ֆիլմի համար լավագույն երգ: 2_640x480

3. Մադոննա – 1 մլն դոլար

«Հինը` ոսկի է» արտահայտությունը ճշմարիտ է, եթե խոսքը վերաբերում է երգիչներին ու երաժիշտներին: Մադոննա Լուիզա Չիկոնեն երաժշտության աշխարհում է 1979թ.-ից: Սակայն փոփի թագուհին օրեցօր երիտասարդանում է բեմի վրա: 3_640x462

4. Լեդի Գագա – 750.000 դոլար

Ամերիկացի երգչուհի, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես լեդի Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթային մեծ ճանաչում բերեց «Poker Faceօ երգը: 4_640x320

5. Քեթի Փերրի – 500.000 դոլար

Քեթի Փերրին ամերիկացի երգչուհի և երգահան է: 5_640x360

6. The Black Eyed Peas – 500.000 դոլար

The Black Eyed Peas (հաճախ նաև անվանում են պարզապես TBEP՝ խմբի անվան առաջին տառերով) ամերիկյան հիփ հոփ խումբը ստեղծվել է 1995 թվականին Միացյալ Նահագների Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Խումբի անդամներն են will.i.am-ը, Ֆերգին, Taboo-ն և apl.de.ap-ը: 6_640x532

7. Ադել – 500.000 դոլար

Անգլիացի երգչուհի, երգահան Ադելը Գրեմմիի բազմակի մրցանակակիր է: 7_640x426

8. Քրիստինա Ագիլերա – 500.000 դոլար

Քրիստինա Ագիլերան ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի է, ով նաև ունի իռլանդական և էկվադորական արմատներ: Նա համաշխարհային հայտնիության է հասել իր դեբյուտային՝ «Christina Aguilera» ալբոմի թողարկումից հետո: 8_640x442

9. Kings of Leon – 500.000 դոլար

Ամերիկյան ալտերնատիվ ռոք խումբ: 9_640x427

10. Քիդ Ռոք – 250.000 դոլար

Ամերիկացի դերասան, ռոք երաժիշտ և երգահան Քիդ Ռոքը մեծ հաջողության հասել 90-ականների վերջին, 2000-ականների սկզբին: 10_640x480

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս