Բաժիններ՝

Ընդդիմությունը դադարեցրել է ժնևյան բանակցությունները բանակի հաջողությունների պատճառով. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի ընդդիմությունը, որը կազմավորվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով, որոշել է դադարեցնել միջսիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում երկխոսությունը` Սիրիայի բանակի հաջողությունների պատճառով: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը:

«Ընդդիմության պատվիրակությունը որոշել է լքել բանակցությունները` սիրիական բանակի հաջողությունների մասին լուրերից հետո»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` ասել է Մուալլեմը:

Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ժնևյան բանակցությունները սկսվել էին հունվարի 29-ին: Նրանք անցկացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի №2254 բանաձևի համաձայն: Ավելի վաղ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրը հայտարարել էր, որ Ժնևում միջիսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է: Բանակցությունների նոր փուլը նախատեսված է փետրվարի 25-ին:

Ժնևում միջսիրիական բանակցություններին ներկա են գտնվել ընդդիմության երկու խմբեր. մեկը կազմավորվել է Մոսկվայում և Կահիրեում, իսկ մյուսը` Էր-Ռիադում կայացած հանդիպումների արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս