Բահրեյնը պատրաստվում է Սիրիայում ցամաքային գործողությունների մասնակցել
Բահրեյնի թագավորության զինվորները պատրաստ են Սիրիայում մասնակցել ցամաքային օպերացիայի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի շրջանակում: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Բահրեյնի դեսպան շեյխ Ֆավազ բին Մուհամմեդ ալ-Խալիֆան, հայտնում է Reuters-ը:
Նա հայտարարել է, որ Բահրեյնը պատրաստ է «սաուդցիների հետ համատեղ» ուղարկել իր ցամաքային զորքը, որը կմասնակցի ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիայի աշխատանքներին:
Ալ-խալիֆան նաև հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես պատրաստ են զորք մտցնել Սիրիա՝ հղում կատարելով ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշի հայտարարությանը, որն արվել էր 2015թ. դեկտեմբերին: