Կանադան մասնակի չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները
Կանադան Իրանի վրայից հանել է տնտեսական պատժամիջոցների մի մասը: Այս մասին ասվում է երկրի արտգործնախարարության կայքում:
Կանադան հանում է ապրանքների ներկրման ու արտահանման, ինչպես նաև ֆինանսական օպերացիաների վրա դրված սահմանափակումները: Տվյալ որոշումը թույլ կտա կանադական ընկերություններին ավելի լավ մրցակցել օտարերկրյա ընկերությունների հետ:
Ընդ որում՝ Կանադայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ դեռ մտավախություններ ունեն Իրանի միջուկային հավակնությունների վերաբերյալ, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանն ազատվել է իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասից: