Պուերտո-Ռիկոյում Զիկա վիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Պուերտո-Ռիկոյի նահանգապետ Ալեխանդրո Գարիսիա Պադիլյան արտակարգ դրություն է հայտարարել առողջապահության գծով՝ կապված Զիկա վիրուսի տարածման հետ, հայտնում է Reuters-ը:
Երկրում հայտնաբերվել է ու հաստատվել Զիկայով վարակման 22 դեպք: Երկրի առողջապահության նախարարության տվյալով՝ վարակվածների թվում կա նաև հղի կին:
Պուերտո-Ռիկոյի իշխանությունները հայտարարել են, որ ամեն շաբաթ տեղեկացնելու են հիվանդության նոր դեպքերի մասին:
Ի տարբերություն այլ տրոպիկական հիվանդությունների՝ մինչ օրս չի ստեղծվել պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց, որը ի վիճակի կլիներ հակազդել այդ վիրուսի տարածմանը:
Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:
ԱՀԿ-ի տվյալով՝ 3-4 միլիոն մարդ կարող է վարակված լինել Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայում: