Արամ Սարգսյանը սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանն ասել է. «Ես առ այսօր պայքարել եմ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ պայքարել եմ ճշմարտության համար: Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: