Վրաստանում գրիպից զինծառայող է մահացել
Գորիի զինվորական հոսպիտալում վրացի զինծառայող է զոհվել գրիպի H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
2016թ. սկզբից ի վեր գրիպից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է 10 մարդ՝ 9-ը H1N1 վիրուսի պատճառով, 1-ը՝ H3N2-ի:
«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ զինծառայողը 4 երեխաների հայր է, որը մի քանի օր բուժվել է գրիպից զինվորական հոսպիտալում: