Սուրեն Սուրենյանցը հացադուլ և ջրադուլ է հայտարարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ Նա պնդում է, որ իր նկատմամբ գործել են ապօրինի։ Այս մասին մեզ տեղեկացրեց Սուրենյանցի կինը՝ Արփին։ Սուրենյանցին կալանավորել են անցյալ տարի, դեկտեմբերի 22-ին, հենց դատարանի դահլիճից։ Նա մեկ միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի, սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հաշվի չի առել այն։ Սուրենյանցի հարազատները չեն կարողանում հետ վերցնել գրավը, իսկ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը նրանց է հասել գրեթե մեկ ամիս ուշացումով՝ համառ ջանքերից հետո։ Սուրեն Սուրենյանցը բողոքարկել է կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխելու մասին վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր չորս տարվա ազատազրկման։ Արփին մեզ հետ զրույցում նշեց, որ Սուրեն Սուրենյանցը պատրաստ է վերադարձնել տուժողների գումարները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս