Բաժիններ՝

Հարուկի Մուրակամիի 15 իմաստուն մտքերը. գրող, ով կարողանում է տեսնել հոգին

Մարդու համար երբեմն շատ դժվար է լինում գտնել անհրաժեշտ բառեր, որպեսզի նկարագրի իր ապրումները, էմոցիաները և զգացմունքները: Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին նրանցից մեկն է, ում մոտ դա փայլուն է ստացվում:

Նա կարծես հաստատ գիտի, թե ինչ է կատարվում մարդու հոգում, և պատմում է այդ մասին դիպուկ, ճշգրիտ և ներթափանցող:

1. Լավ հարցերը երբեք պատասխան չեն ունենում:

2. Աշխարհն առանց սիրո՝ նույնն է, ինչ քամին՝ պատուհանից այն կողմ: Ոչ կարող ես ձեռք տալ, ոչ շնչել:

3. Աշխարհում չեն լինում սխալ կարծիքներ: Լինում են կարծիքներ, որոնք չեն համապատասխանում մեր կարծիքի հետ: Ահա և վերջ:

4. Կյանքը քաղաքներում սովորեցնում է մեզ նայել ոտքերի տակ: Այն մասին, որ երկինք կա, ոչ ոք չի էլ հիշում:

5. Գրկելով մեկմեկու` մենք կիսվում ենք մեր վախերով:

6. Սխալները կյանքի կետադրական նշաններն են, առանց որոնց, ինչպես և տեքստում, իմաստ չի լինի:

7. Պետք է զգացմունքները դուրս թափել: Ավելի վատ, եթե դադարեք դա անել: Այլապես դրանք կկուտակվեն և կքարանան ներսում: Իսկ հետո` մահ:

8. Ես չեմ սիրում մենություն: Ուղղակի ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որպեսզի ավելորդ անգամ չհիասթափվեմ մարդկանցից:

9. Ամենակարևորն այն մեծը չէ, ինչ հասկացել են ուրիշները: Այլ այն փոքրը, ինչ դու ինքդ ես հասկացել:

10. Հաճախ պատահում է, որ հենց չնչին ինչ-որ բանից է սկսվում աշխարհում ամենակարևոր բանը:

11. Հիշողությունը տաքացնում է մարդուն ներսից և, միևնույն ժամանակ, նրան մասերի է բաժանում:

12. Քո կյանքում շա՞տ մարդիկ կան, ովքեր քեզ հետ քո մասին են խոսում:

13. Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես դու ես ուզում, ապա ապրելն անհետաքրքիր կդառնա:

14. Առաջ ես մտածում էի, որ մարդիկ աստիճանաբար են մեծանում: Դուրս եկավ, որ այդպես չէ: Մարդը մեծանում է ակնթարթորեն:

15. Ինչքան էլ ջանաս, երբ ցավ կա, ցավում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս