Բաժիններ՝

Ավարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Ն.Դարչինյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, մուտք է գործել Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում գտնվող թիվ 29/25 ընտրատեղամաս և փորձել է քվեարկել այլ անձանց փոխարեն՝ քվեարկած քվեաթերթիկներով ծրարները քվեատուփը գցելու միջոցով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. ընտրական հանձնաժողովի անդամ Լ.Դավթյանը նկատել է և խոչընդոտել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն.Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս