Կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը դնելը. Ուորլիք
Կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը դնելը: Այս մասին, ինչպես հայտարարում է ադրբեջանական Trend գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հունվարի 26-ին ԵԽ ԽՎ-ի կողմից բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով բանաձևի ընդունումը:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապագա համագործակցության ոլորտներից մեկը կարող են լինել ջրային ռեսուրսները:
«Հուսով ենք՝ փորձառու տեխնիկական փորձագետները կկարողանան քննարկել դա և ողջ տարածաշրջանի շահերից բխող այլ հարցեր»,- հայտարարել է Ուորլիքը: