Բաժիններ՝

Ադրբեջանում վերացվել է 3 ֆինանսական պետկառույց և ստեղծվել է ֆինանսական շուկաների վերահսկողության պալատ

Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Ադրբեջանում 3 պետկառույցի վերացման ու ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի (հանրային իրավաբանական անձ) ստեղծման մասին:

Հրամանը ուժի մեջ մտնելուն պես լուծարվելու են Արժեթղթերի պետական կոմիտեն, Ֆինանսների նախարարության ապահովագրական վերահսկողության պետական ծառայությունն ու Կենտրոնական բանկին կից գործող ֆինանսական մոնիթորինգի ծառայությունը:
Վերացված 3 պետկառույցների գույքը փոխանցվելու է Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատին։

Հրամանում ասվում է, որ նորաստեղծ պալատը ստեղծվում է արժեթղթերի շուկայի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների ու վճարային համակարգերի գործունեությունը կարգավորելու, վերահսկելու և լիցենզավորելու համար:

Հրամանում ասվում է, որ պալատում ստեղծվելու է տնօրենների խորհուրդ: Խորհրդի նախագահին ու անդամներին նշանակելու ու պաշտոնից վաղաժամ ազատելու իրավունքը պատկանում է Ադրբեջանի նախագահին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս