Բաժիններ՝

«Հյուսիս-հարավ»-ի Երևան-Արտաշատ հատվածի թեստավորումը կավարտվի մինչև մայիս

«Դեկտեմբերի 29-ին թևակոխեցինք մի փուլ, որ կոչվում է ճանապարհի երկկողմանի շահագործում և, ըստ այդ պայմանագրի, որ կնքվելու է կապալառուի հետ, մեկնարկեց ավարտական փուլը, որ պետք է ներկայացնի հաշվետվություն և թեստավորման աշխատանքներ իրականացվեն»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ խոսելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինաշխատանքների մասին:

Ըստ նրա՝ Երևան-Արտաշատ հատվածի թեստավորումը կավարտվի մինչև մայիս:

Ա. Առաքելյանը տեղեկացրեց, որ անցած տարի Եվրասիական բանկից ստացված 150 մլն դոլար վարկի շրջանակներում արդեն պատրաստ են մրցույթի հայտարարության տեքստը և փաթեթը, օրերս կհայտարարվի մրցույթ: Նա հավաստիացրեց, որ հարավից ևս շատ արագ մեկնարկելու է ավտոմայրուղու շինարարությունը, քանի որ իրանական ընկերներն են շտապեցնում, որպեսզի իրենք ունենան բարձրակարգ ենթակառուցվածք:

Հարավային հատվածում, փոխնախարարի խոսքով, ամենադժվար հատվածը թունելն է, որը նախնական գնահատականներով 4.7 կմ է լինելու և կարժենա 100-150 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս