Եվրոպա փախստականների հոսքի մեկ երրորդը կազմում են երեխաները. ՄԱԿ
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ Եվրոպա փախստականների ընդհանուր հոսքի մեկ երրորդը կազմում են երեխաները, գրում է The Guardian-ը:
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի մանկական միջազգային հիմնադրամը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամն սկսելուց ի վեր առաջին անգամ փախստականների մեծ մասը սկսել են կազմել կանայք ու երեխաները:
Այսպես, եթե 2015թ. հունիսին անչափահաս էր յուրաքանչյուր 10-րդ ներգաղթյալը, որը հատում էր Միջերկրական ծովը, ապա ներկայում երեխաները կազմում են փախստականների հոսքի մեկ երրորդը, կանայք ու երեխաները՝ կեսից ավելին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ նոր տվյալները հավելյալ պատասխանատվություն են դնում մարդասիրական կազմակերպությունների վրա:
«Նրանք մեծ ռիսկի են դիմում ծովով անցնելիս, հատկապես ձմռանը ու կարիք ունեն պաշտպանության ցամաք հասնելուն պես»,- հայտարարել է նա: