ԱՄՆ-ում 72-ամյա բանտարկյալը մահապատժի է ենթարկվել
ԱՄՆ Ջորջիա նահանգում մահապատժի են ենթարկել հանցագործի, ով 37 տարի առաջ սպանություն էր գործել, հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշվում է, Բրենդոն Ջոնսը իր 73-ամյակը պետք է տոներ մի քանի շաբաթ անց: Նա դարձավ նահանգի ողջ պատմության մեջ ամենատարեց բանտարկյալը, որը մահապատժի է ենթարկվել:
Նրա հանցակցին, որը օգնել էր իրականացնել խանութպանի սպանությունը, մահապատժի էին ենթարկել 1985 թվականին:
Գործակալությունը հայտնում է, որ այս տարեսկզբից ի վեր ԱՄՆ-ում, ներառյալ Ջոնսին, մահապատժի է ենթարկվել արդեն 5 հանցագործ: