«Եթե պատերազմ լինի, Ադրբեջանն ուղղակի կոչնչանա». Կոմանդոս. yerkir.am

yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը հայտարարել է, թե իրավիճակը տարածաշրջանում այնքան բարդ է, որ Թուրքիան ՌԴ-ի հետ կապված ինչ-որ քայլ անելու համար արդեն երկար ժամանակ է` մտմտում է. «Պետք է ասել, որ Թուրքիան ամենաբարդ իրավիճակներից էլ դուրս է եկել` թեկուզ ամենակեղտոտ ձևերով, բայց դուրս է եկել»:

Նրա հավաստմամբ` պետք չէ թերագնահատել թշնամուն, և նրա իրականացրած քայլերն էլ անվանել «խավիարային դիվանագիտության» հետևանք` պետք է իրավիճակը ճիշտ գնահատել:

«Ճիշտ է, մենք չենք ուզում պատերազմ, բայց եթե պատերազմ լինի, Ադրբեջանն ուղղակի կոչնչանա, քանի որ իրավիճակն այնտեղ այսպես, թե այնպես պայթյունավտանգ է: Տեսեք` մենք չենք էլ հերքում, որ մեր հրթիռներն ուղղված են ուղիղ Ադրբեջանի նավթային հանքերի վրա, որոնց պայթյունից կարծում եմ` պատկերացնում եք` ինչ վնասներ կկրի ադրբեջանական պետությունը: Իսկ իրենք` ի՞նչ են պայթեցնելու մեզ մոտ` ատոմակայա՞նը. ատոմակայանն այնպիսի վայրում է գտնվում, որ դրա պայթյունից ավելի շատ Թուրքիան է  տուժելու, ինչի պատճառով էլ Թուրքիան պայքարում է, որ այն փակվի»,- ասաց Տեր-Թադևոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս