Բաժիններ՝

Երեխաներին այցելելու համար Մխիթարյանը հրաժարվել է իր միակ հանգստյան օրից

Օրերս Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Ավետարանական երիտասարդական հիմնադրամի» 50-ամյակին նվիրված միջոցառմանը:

Derwesten.de-ն անդրադարձել է այս այցին:

Կայքը գովեստով է խոսում Հենրիխի քայլի մասին: Derwesten-ը գրում էր, որ Հենրիխը կանգնած էր մի կողմում և համեստ ժպտում էր: Նա կրում էր մյուսներից ոչնչով չտարբերվող հագուստ: Եվ առհասարակ, Հենրիխն իրեն շատ համեստ էր պահում: Նա կարծես ուզում էր ասել, որ աստղը ոչնչով մյուսներից չի տարբերվում:

Դորտմունդյան ակումբի մարզիչներից Մասսիմո Մարիոտին նշում է, որ երեխաների այցը Հենրիխի համար այնքան կարևոր էր, որ նա հրաժարվել է իր միակ հանգստյան օրից: Հենրիխն իր արարքով նշել է, թե որքան կարևոր են պրոբլեմատիկ ընտանիքներում ապրող երեխաները:

henrix - Copy

Միջոցառման ընթացքում երեխաները ցույց տվեցին իրենց կոզմից կազմակերպված փոքրիկ շոուն:

Մխիթարյանն ակտիվորեն շփվում էր նաև սիրիացի փոքրիկի հետ, ով 3 ամսում կատարյալ գերմաներեն էր սովորել:

Վերջում որպես փոխադարձ համակրանքի նշան՝ Մխիթարյանն էլ արժանացավ նվերի՝  բոլոր երեխաների ստորագրություններով գնդակին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս