Ռուսաստանում սպանված տղամարդը Լոռու մարզից էր, զբաղվում էր մանրածախ առևտրով. news.am
Ռուսաստանի Լենինգրադի երկրամասում փոխհրաձգության ժամանակ սպանված Հրայր Վարդանյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից էր, ընտանիքի հետ պարբերաբար մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը:
«Աշնանն էլ ընտանիքով այստեղ էին, հետո Հրայրը մեկնեց, բայց կինը մնաց մեզ մոտ: Երկար տարիներ ընտանիքով գնում, գալիս էին, եւ այստեղ էին ապրում, եւ այնտեղ»,- ասաց գյուղապետը:
Հրայր Վարդանյանը, ըստ գյուղապետի, զբաղվում էր մանրածախ առեւտրով:
Մանրամասնրեն` այստեղ