ԵՄ-ն պատրաստել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պլան
Եվրահանձնաժողովը մշակել է միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Երեկ հաստատված փաստաթղթի հիմքում մոտակա ամիսներին կմշակվեն կոնկրետ նախագծեր, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:
Միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել Եվրոպական հանձնաժողովի պլաններով, պետք է ձեռնարկվեն մինչև 2017 թվականը: «Մենք պետք է պարզենք աղբյուրները, որոնցից ահաբեկիչներն ստանում են ֆինանսական միջոցներ ատելության հողի վրա հանցագործություններ կատարելու համար»,- Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմմերմանսի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Ահաբեկչական կազմակերպությունների եկամուտի հիմնական աղբյուր է նշվում նավթի անօրինական առևտուրը, արվեստի իրերի, վայրի կենդանիների ու բույսերի վաճառքը:
Եվրահանձնաժողովի առաջարկությունները քննվելու է ԵՄ խորհրդի կողմից, այնուհետ՝ Եվրախորհրդարանի: