Պենտագոնը հնչեցրել է ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերները
Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային ու ահաբեկչության դեմ պայքարն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերներ:
Փետրվարի 2-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը ներկայացրել է 2017 թվականի ֆինանսական տարվա ԱՄՆ-ի ռազմական բյուջեն Վաշինգտոնի տնտեսական ակումբում:
«Չինաստանն ու Ռուսաստանը մեր գլխավոր հակառակորդներն են ռազմական ոլորտում»,- ասել է Քարտերը:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ը չի ցանկանում ոչ մի հակամարտություն այդ երկրների հետ»: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ «մենք չենք կարող աչք փակել այդ մարտահրավերների վրա»:
Քարտերի կարծիքով՝ Պենտագոնին հաջորդ տարի անհրաժեշտ կլինի 582,7 մլրդ դոլար, որոնք հարկավոր է վերաբաշխել, որպեսզի ծախսերը համապատասխանեն փոփոխված առաջնայնություններին, հայտնում է korrespondent.net-ը: