Բաժիններ՝

Թուրքիայում կոչ են արել մատնել Էրդողանին քննադատող քաղաքացիներին

Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանի հեղինակությունը որոշել են պաշտպանել մատնությունների միջոցով: Ինչպես հայտնում է The Times-ը, տեղի պաշտոնյաներին խորհուրդ են տվել «տեղեկացնել» իշխանություններին այն քաղաքացիների մասին, որոնք քննադատում են երկրի ղեկավարին կամ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանուր առմամբ:

Այսպես, Իսպարտ նահանգի նահանգապետը պաշտոնապես խնդրել է իր ենթականերին հայտնել երկրի կառավարությանը վիրավորելու դեպքերի մասին:

«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեդիայում ու սոցցանցերում նման հրապարակումների դեմ, որոնց թիվը ուղիղ համեմատական է մեր երկրում ահաբեկչության բարձր մակարդակին»,- ասված է շրջանի ղեկավարի հրամանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս