Ինչպես կարելի է նսեմացնել Բերիայի նման պայծառ անձնավորությանը… «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ի պատասխան մեր թերթում հրապարակված մի նամակի, որտեղ թոշակառու ընթերցողն իր տարակուսանքն է հայտնում, որ հայաստանյան օրացույցներից մեկում տեղ է գտել Լավրենտի Բերիայի նկարը, մեկ այլ ընթերցող իր զայրույթն է հայտնել, թե ինչպես կարելի է նսեմացնել Բերիայի նման պայծառ անձնավորությանը: Խնդիրն այն է, որ այդպես են մտածում նախկին խորհրդային տարածքի հարյուր հազարավոր մարդիկ: Վստահ եմ, որ դա միայն մեր պատմական անցյալի նկատմամբ վերաբերմունքի հարց չէ, դա նաեւ արժեհամակարգ է, որը ծնում է նոր Բերիաներ եւ Մուղդուսիներ:

Դա բռնության եւ մարդկային միտքը, անհատականությունը ճնշելու հանդեպ «ըմբռնողական» մթնոլորտ է, որի ալիքները մենք զգում ենք ոչ միայն Հայաստանում եւ ոչ միայն նախկին «սովետում»: Վերջերս ներկա էի նույն բովանդակության, բայց ավելի «մեղմ հնչերանգով» զրույցի: Մարդը բացատրում էր, թե ինչու հիմա չեն խոսում դավաճանության մասին: (Իրականում, իհարկե, շատ են խոսում՝ դավաճանության պիտակը ամենատարածվածներից մեկն է): Իմ զրուցակցի տրամաբանությունը հետեւյալն էր՝ քանի որ հիմա մարդկանց վզին փաթաթվում են ազատական արժեքներ, եւ գնահատվում է անհատականությունը, ամեն մարդ կարող է մտածել՝ ինչպես որ ցանկանում է, դրա համար էլ «դավաճանություն» եզրը վերացել է: Այո, մարդը կարող է մտածել, խոսել եւ գործել ինչպես ցանկանում է, եւ միակ սահմանափակումը, որին նա պետք է հանդիպի, պետության օրենքներն են, այդ թվում՝ պետական դավաճանության մասին: Իսկ քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները չպիտի իրար երեսի նետեն նման բառեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս