Հայտնի են քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման թեստավորման այս տարվա առաջին փուլի արդյունքները
Ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա առաջին փուլը, որը մեկնարկել էր հունվարի 25-ին:
Մասնակցոթյան հայտ էր ներկայացրել 280 քաղաքացի, որոնցից թեստավորմանը մասնակցել է 235-ը: Թեստավորման արդյունքում 51 քաղաքացու, կամ մասնակիցների մոտ 22 տոկոսին, հաջողվել է ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:
Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրն ունի մեկ տարվա վավերականության ժամկետ և հնարավորություն է տալիս այդ ընթացքում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագիր ունեցողների ցուցակում այս պահի դրությամբ ընդգրկված է 287 քաղաքացի:
Հիշեցնենք, որ 2015 թվականին կազմակերպված թեստավորման 4 փուլերին մասնակցել էր 1254 քաղաքացի, որոնցից հավաստագիր է ստացել 287-ը, կամ մասնակիցների գրեթե 17 տոկոսը: Նրանցից 163-ը տարվա ընթացքում նշանակվել են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում:
Քաղաքացիական ծառայության խորհուրդ