Ռուսաստանը փորձում է Սիրիայում ստեղծել «ալավիական մինի պետություն». Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար
Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել «ալավիական մինի պետություն», ենթադրում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը:
Հենց դա կարող է լինել Սիրիայի հակամարտությունում ռուսական ռազմական միջամտության վերջնական նպատակը, ասել է Հեմոնդը Reuters-ին տված հարցազրույցում:
«Հավատարի՞մ է արդյոք Ռուսաստանը խաղաղ կարգավորմանը, թե՞ օգտագործում է այն որպես թզենու տերև՝ փորձելով միաժամանակ ապահովել Ասադի ուժերի ռազմական հաղթանակը, որպեսզի ստեղծի ալավիական մինի պետություն երկրի հյուսիս-արևելքում»,- հարցադրում է կատարել բրիտանացի նախարարը:
Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարության, թե Բրիտանիայի քննադատությունը Սիրիայում ռուսական գործողությունների նկատմամբ «վտանգավոր» է, Հեմոնդն ասել է, որ Ռուսաստանը չի կարող շարունակել Ասադի հակառակորդների ռմբակոծությունները՝ միաժամանակ իրեն անվանելով խաղաղ գործընթացի մասնակից:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն քննադատել էր Հեմոնդի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը խափանում է Սիրիայում խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը: