Բաժիններ՝

Մի շարք ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար,Գառնահովիտ գյուղական համայնքներ տանող, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները, ինչպես նաև Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Նիգավան, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս