Գոռ Վարդանյանի մեղադրանքը կխստացվի՞, թե՞ կմեղմացվի. դատական նիստը հետաձգվեց 1 ամսով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկ ամսով հետաձգվեց Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:

Քրեական գործի շրջանակներում Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի առնչություն ունենալով «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակարեպության գործունեության հետ, քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագորգծվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Նկատի ունենալով, որ գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը փոփոխել առանց դատական քննությունը հետաձգելու՝ մեղադրողը միջնորդեց գործի քննությունը հետաձգել մեկ ամսով՝ ֆիլմերի նկարահանման ընթացքում համապատասխան մասնագետների միջոցով ռազմամթերի և պայթուցիկ նյութերի կիրառման, Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու, ՀՀ տարածքում մասնագետների կողմից ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի մնացորդի հետազոտման, ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունը հստակեցնելու և հայտնաբերված ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի՝ դրանց վերաբերելիությունը պարզելու նպատակով քննչական և այլ դատավարական գործողությունների կատարելու համար:

Մեղադրողն ասաց, որ մինչդատական վարույթի ընթացքում պաշտպանական կողմը նշել է, թե ինչ նպատակով, որտեղից է ռազմամթերքը ձեռք բերվել, բայց դատական քննության ընթացքում ամբաստանյալև մանրամասն ցուցմունք է տվել, որի ընթացքում նաև մանրամասն տեղեկություններ է հայտնել, որոնք մինչդատական վարույթի ընթացքում հայտնի չեն եղել: Բացի այդ՝ դատարան են ներկայացվել փաստաթղթեր, որոնք մինչդական վարույթի ընթացքում գործի նյութերում չեն եղել, դրանց շուրջ անհրաժեշտ է քննություն կատարել:

Գոռ Վարդանյանի պաշտպանն առարկեց միջնորդության դեմ, խնդրեց մերժել այն՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը հայտնել է, թե ինչ նպատակով է ռազմամթերքը ձեռք բերվել, նախաքննական մարմինը կաշկանդված չի եղել պարզելու. «Նրանք կարող էին այն ժամանակ պարզել: Հետևաբար՝ նախաքննության մարմնի բացթողումը կապել այս փաստի հետ… Այո, մենք այդ ապացույցը ներկայացրել ենք, բայց ի՞նչն էր խանգարում մեղադրանքի կողմին ճշտելու, պարզելու, թե որտեղից է, քանի որ իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել, և ի սկզբանե նա ցուցմունք է տվել՝ ռազմամթերքը ձեռք է բերվել նկարահանելու նպատակով և որտեղից է ձեռք բերվել: Այսինքն՝ այդ փաստական տվյալը, պարոն մեղադրող, Ձեզ ի սկզբանե հայտնի է եղել: Իսկ ինչ վերաբերվում է մեր կողմից ներկայացված, ՊՆ նախարարին ուղղված հարցման պատասխանին, դա ընդամենն ապացույց է, հարգելի դատարան, որը մեղադրանքի կողմը պետք է գնահատի և իր կարծիքը հայտնի»:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը. դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 1-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29