Էլիտար գողություն. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Գողություն տարբեր ժամերի և տարբեր օրերի, այն էլ որտե՞ղ, ոչ ավելի, ոչ պակաս, «Օրանժ» էլիտար մարզասրահում։ Ու քանի որ համալիրն էլիտար է, գողերի ստատուսը ևս պետք է համապատասխան լինի։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Օրանժում» գողությունները նորություն չեն, հատկապես սրբիչների։ Ոչ, չկարծեք թե գողերը պրոֆեսիոնալներ են։ Համալիրի տեսախցիկները մեկ անգամ չէ, որ փաստել են՝ գողությունը համալիր այցելող էլիտար կանանց սիրած զբաղմունքներից մեկն է։ Այո, այո, այդ թվում նաև սրբիչների։ Ու եթե այս գողությունները հանրային հնչողություն չեն ստանում, և բացահայտումից հետո աշխատակիցներն ու ղեկավարությունը, ատամները կրճտացնելով, ժպտում և «ընկալում» են որպես մանր չարաճճիություններ, ապա հստակ է, թե ովքեր կամ ում կանայք են այղ «չարաճճիները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29