Բաժիններ՝

Սումգայիթում առևտրականները բողոքի ակցիայի են դուրս եկել

Այսօր Սումգայիթի «Քարվան» առևտրի կետում բողոքի ակցիայի են դուրս եկել առևտրականները, հայտնում է haqqin.az-ը:

Տեղեկությունների համաձայն՝ առևտրականները դժգոհ են առևտրի կենտրոնի բարձր վարձավճարներից ու պահանջում են այն նվազեցնել:

Ցուցարարների խոսքով՝ առևտրի կենտրոնի ադմինիստրացիան հունվարի 28-ին խոստացել է նվազեցնել 50%-ով վարձակալության վճարը, սակայն չի իրականացրել խոստումը:

Առևտրի կենտրոնի ղեկավարությունը հանդիպել է ցուցարարներին ու բանակցությունների արդյունքում վարձավճարը նվազեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս