Բաժիններ՝

ԵՄ-ին ու Բրիտանիային չի հաջողվում համաձայնության գալ հարաբերություններ վերանայման համաձայնագրի շուրջ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է լրագրողներին, որ դեռ չի հաջողվել համաձայնության գալ ԵՄ-ի ու Բրիտանիայի հարաբերությունների վերանայման շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրվում էր, որ համաձայնագրի նախագիծը ներկայացվելու է եվրոպացի առաջնորդներին այսօր՝ փետրվարյան գագաթաժթղովի նախօրեին:

Տուսկն ու Քեմերոնը միասին ընթրել են Լոնդոնում՝ Դաունինգ-սթրիթում: Ընթրիքից հետո Քեմերոնը գրել է Twitter-ում, թե Տուսկի հետ հանդիպումը հաջող է անցել, ու որ նա համաձայնել է երկարեցնել բանակցությունները ևս 24 ժամով:

Ինչպես հայտնում են ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները, Տուսկի թիմը մնացել է Դաունինգ-սթրիթում իր ղեկավարի ու Քեմերոնի հանդիպումից հետո՝ զբաղվելու նախագծի մշակմամբ:

«Տուսկը հասկացրել է, որ պլանավորում է տարածել համաձայնագրի տեքստը երեքշաբթի ԵՄ անդամ երկրների բոլոր պատվիրակությունների շրջանում»,- ասված է Քեմերոնի գրասենյակի հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարների գագաթաժողովը, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի 18-19-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս