Հրդեհ Ստեփանավան քաղաքում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Hrdeh4.jpg)
Հունվարի 31-ին, ժամը 02.09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Պրոմեթևսի փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ 02.40-ին:
Այրվել է վագոն-տնակի պատի երեսապատումը (մոտ 4քմ), ներքնակը և մասամբ՝ մահճակալը: