Կրիշտիանու Ռոնալդուն 140 մլն եվրոյով գնել է հյուրանոց Մոնտե Կառլոյում
Պորտուգալացին զարգացնելու է իր հյուրանոցային բիզնեսը Մոնտե Կառլոյում:
Կրիշտիանուն սերտ համագործակցում է Դոնալդ Թրամփի և նրա ընկերության հետ, որը ղեկավարում է բազմաթիվ հյուրանոցներ ամբողջ աշխարհում: Այսպիսով, Ռոնալդուն նախատեսում է բացել հյուրանոցների իր սեփական ցանցն ամբողջ աշխարհում, որոնք պետք է միավորվեն CR7 բրենդի ներքո:
CR7-հյուրանոցները կբացվեն Պորտուգալիայում, Մադրիդում և Նյու Յորքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը