Սեդա Ազնավուրը Սերժ Սարգսյանին կոչ է արել ազատ արձակել Վարդան Պետրոսյանին
Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, դիմել է Սերժ Սարգսյանին դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կոչով: Այս մասին Փարիզից տեղեկացնում է լրագրող Ժան Էքյանը:
«Հաշվի առնելով, որ հայտնի հորս ընկերն եք, ով շատ բան է արել հանուն Հայաստանի բարօրության, կարող էիք նրա դուստր Սեդային երջանկացնել և ազատ արձակել Վարդան Պետրոսյանին. չեք կարծու՞մ, որ նա տվել է իր պարտքը: Հարգանքներս Ձեզ և Ձեր գեղեցիկ ընտանիքին»,- նշված է Սեդա Ազնավուրի կոչում: