Վթար Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

Հունվարի 16-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mersedes-Benz E230» մակնիշի 34 TR 308 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Հ., ծնվ. 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր` 1991 թ. ծնված Ա. Ե.-ը տեղափոխվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031