Անհեթեթություն է, որ իմ որդիները տեղափոխվել են «Ռեալ» կանոնների խախտմամբ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքների վերաբերյալ իրավիճակը:
«Իմ որդիները հայտնվել են այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր, ըստ ՖԻՖԱ-ի, տեղափոխվել են «Ռեալ» կանոնների խախտմամբ:
Սա անհեթեթություն է: Իմ որդիները ապրել են Մադրիդում երկար տարիներ:
Ես հանգիստ եմ տրանսֆերային արգելքների կապակցությամբ: Այն սխալմունք է: Մյուս շաբաթ ավելի շատ ինֆորմացիա կունենանք»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը