Բաժիններ՝

Ֆիններն ահազանգ են հնչեցնում. փախստականների պատճառով երկրում ավելացել է սեքսուալ հանցագործությունների թիվը

Ֆինլանդիայի իշխանություններն անհանգստացած են երկրում սեքսուալ հողի վրա հանցագործությունների թվաքանակի ավելացման փաստի առնչությամբ, հայտնում է ntv.ru-ն:

Հելսինկիի ոստիկանության ղեկավարի տեղակալ Իլկի Կոսկեմյակին հայտարարել է, որ երկրում մինչ փախստականների հայտնվելը չէին գրանցվել այգիներում ու փողոցներում բռնության դեպքեր: Փախստականների հոսքից հետո Ֆինլանդիայում ավելացել է սեքսուալ հանցագործությունների թիվը:

Ֆիննական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օտարերկրացիները ոտնձգություններ են կատարում կանանց նկատմամբ ու անգամ բռնաբարում են հասարակական վայրերում, ինչը նախկինում ընդհանրապես բացառվում էր:

Հելսինկիի ոստիկանության ղեկավարի խոսքով՝ այդ երևույթը նոր է Ֆինլանդիայի համար, որտեղ կանայք ավելի հաճախ են սկսել ենթարկվել սեռական ոտնձգությունների ու հետապնդումների: «Տղամարդիկ հետապնդում են կանանց, բռնի համբուրում են, իսկ հաճախ ավելի սարսափելի բաներ են անում, ինչի համար նրանց պատժում են»,- ասել է նա:

Կոսկեմյակիի խոսքով՝ անհանգստություն է հարուցում փաստը, որ տուժածները հանցագործներին նկարագրում են որպես օտարերկրացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս